Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. Այդ գումարները ծախսվել են Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով

Սեպտեմբեր 05,2017 13:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը Կոպենհագենում մասնակցում է ԵԺԿ քաղաքական համաժողովին՝ մանրամասներ է հրապարակել. «ԵԺԿ Քաղաքական համաժողովի ընթացքում ելույթիս մի մասը նվիրեցի Ադրբեջանի կողմից հսկայական գումարների լվացման կոռուպցիոն սկանդալին, որի կիզակետում նաև որոշ եվրոպական քաղաքական շրջանակներ են։

Հատուկ ընդգծեցի, որ այդ գումարները ծախսվել են ոչ միայն Ադրբեջանին վերաբերող ժողովրդավարական խնդիրների քողարկման համար, այլև հակահայկական գործողությունների և Հայաստանի դեմ քաղաքական ճնշումների նպատակով։

Եվրոպական կուսակցությունները պարտավոր են աջակցել և հետամուտ լինել ժողովրդավարությունը և եվրոպական ինստիտուտները վտանգող և վարկաբեկող այս աննախադեպ սկանդալը ամբողջությամբ հետաքննելու, բոլոր հանգամանքները պարզելու և մեղավորներին պատժելու համար»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930