Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից 23 հոգի կմասնակցի ADAMI մրցանակաբաշխությանը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 05,2017 15:17

Սեպտեմբերի 5-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացավ «Ադամի» հեղինակավոր մեդիա մրցանակաբաշխության ներկայացուցիչների ասուլիսը: «Ադամի» մրցանակաբաշխության ներկայացուցիչ Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի խոսքերով, նոյեմբերի 4-5-ը Արևելյան Եվրոպայում մշակութային բազմազանության համար հանձնվող ADAMI մեդիա մրցանակը մշակութային բազմազանության, ինտեգրման և խաղաղ համակեցության թեմաներով աշխատող հեռուստալրագրողների, պրոդյուսերների և ռեժիսորների համար մշակութային գիտաժողով կանցկացնի Երևանում (Հայաստան): Գիտաժողովի նպատակը հանդիպումներն են եւ փորձի փոխանակումը, հետագա շփումների հեռանկարը և Եվրոպայի հեռարձակողների և ռեժիսորների հետ համագործակցությունը: Գիտաժողովը կանցկացվի Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի մասնակիցների համար: Ընտրվելու է ընդամենը 23 մասնակից: Նա նշեց, որ հետաքրքրված անձինք կարող են մասնակցության հայտ ներկայացնել հետևյալ հղումով: Սեպտեմբերի 20-ը վերջնաժամկետն է:

«ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովը թույլ կտա մասնակիցներին միջազգային փորձագետների հսկողության ներքո՝ ստեղծագործական աշխատարանի ձևաչափով աշխատել իրենց նախագծերի վրա:

«ADAMI երկխոսություն-Երևանի» փորձագետների թվում են կինովավերագրող Վիտալի Մանսկին (Լատվիա-Ռուսաստան), պրոդյուսեր, ռեժիսոր Անջեյ Կլամտը (Գերմանիա) եւ 168 ժամի խմբագիր, հեռուսալրագրող Սաթիկ Սեյրանյանը (Հայաստան)։ Գիտաժողովի ընթացքում տեղի է ունենալու Վիտալի Մանսկու «Հարազատները» ֆիլմի բաց ցուցադրությունը:

Սաթիկ Սեյրանյանը նշեց, որ «ADAMI երկխոսություն-Երևան» գիտաժողովն ընդունում է արտադրության տարբեր փուլերում գտնվող նախագծերի հայտեր` մտահղացումից մինչև մոնտաժ. հրավիրված մասնագետների կողմից մասնակիցները կստանան նախագծի զարգացմանը, նկարահանումներին և մոնտաժին վերաբերող առաջարկություններ:

Սաթիկ Սեյրանյանը նաեւ փաստեց, որ ADAMI մրցանակը մեդիա ոլորտի ներկայացուցիչների համար լայն հնարավորություններ է ստեղծում: ADAMI-ն նաեւ հնարավորություն է տալիս այլ հեղինակավոր փառատոների էլ մասնակցել: Նրա խոսքերով, մրցանակի նպատակն է՝ խրախուսել ռեժիսորներին, լրագրողներին և լրատվամիջոցների աուդիովիզուալ մասնագետներին Արևելյան գործընկերության երկրներում՝ արտագաղթի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության թեմաների առաջխաղացման համար: Մրցանակը շնորհվում է բազմազանության թեմային նվիրված լավագույն հեռուստատեսային ֆիլմերին և առցանց ծրագրերին:

 

Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան, մամուլի դեպարտամենտի ղեկավար Քլաուս Վենդելբերգերը կարեւորեց մրցանակաբաշխության անցկացումը, հավելեց, որ ի թիվս հեղինակավոր այլ գործընկերների, ADAMI-ին աջակցում է Գերմանիայի արտգործնախարարությունը: Փոխդեսպանի ձեւակերպմամբ, իրենք ուրախ են աջակցել բազմազանությանը, փոքրամասնություններին եւ կամուրջ դառնալ լավագույն գաղափարների իրականացման համար:

ADAMI մրցանակաբաշխության անցյալ տարվա հաղթող Արտակ Վարդանյանը կարծում է, որ մասնագիտական կենսագրության մեջ նման մրցանակ ունենալը կարեւոր է: Նա նշեց, որ այլոց արտադրանքն ավելի լավ տեխնիկայով էր նկարված, քան իր նյութը, բայց մրցանակն իրեն է շնորհվել, որովհետեւ կարեւորվել է բովանդակությունը:

Մրցանակի հետ միասին, ADAMI-ն կազմակերպում է մի շարք միջոցառումներ, որոնք միտված են Արևելյան Եվրոպայի և ԵՄ-ի լրատվամիջոցների մասնագետների միջև տեղեկատվության փոխանակմանը և կապեր հաստատելուն: ADAMI մեդիա մրցանակը ֆինանսական աջակցություն է ստանում Գերմանիայի արտաքին գործերի նախարարության և ProCredit հոլդինգի կողմից, գործընկերների թվում են նաև Եվրոպայի Հեռարձակողների Միությունը (EBU), Deutsche Welle ակադեմիան, Արևելաեվրոպական հետազոտությունների գերմանական ընկերակցությունը (DGO)։ ADAMI-ին աջակցում են այնպիսի մեդիա գործընկերներ, ինչպիսիք են ֆրանս-գերմանական մշակութային ARTE, գերմանական ZDF և MDR հեռուստաալիքները։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930