Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ պաշտոնյան վստահեցնում է՝ Բյուրականում անտառ չի այրվում, թփուտներ են ու մի քանի ծառ. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 07,2017 17:55

Երեկ լուրեր տարածվեցին, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքին հարակից տարածքում հրդեհ է բռնկվել եւ այն շատ մոտ է բնակելի տներին:

Այսօր ԱԻՆ-ում հրավիրված ասուլիսի ժամանակ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ ՎրեԺ Գաբրիելյանն անդրադառնալով այս ահազանգին, ասաց՝ «Խոսքը Աղբյուրակ գյուղի մասին է, երեկ ահազանգ ստացանք, որ անտառ է այրվում: Ժամը 20.15-ին հրդեհն արդեն մեկուսացվել էր, ոչ մի բնակավայր հրդեհը չի մտել, ոչ մի տուն չի մտել: Այնտեղ ամառանոցներ կային, որոնք 2-3 կմ հեռավորության վրա էին, վտանգ չէր սպառնում»:

Բյուրականի հրդեհի մասին էլ պարոն Գաբրիելյանն ասաց, որ մեծ մասը խոտածածկ տարածքներ են այրվում.«Մենք ունենք թփուտներ, կան առանձին էլեմենտներ ծառի այրվելու, բայց դա անտառ չի համարվում, որ ասենք՝ անտառ է այրվում»:

Գաբրիելյանն ասաց, որ այս պահին 12 կիլոմետր շառավղով հատվածում առանձին տեղերում բռնկված հրդեհների օջախների մարման աշխատանքներ են իրականացնում.«Առավոտյան օդային հետախուզություն ենք անում՝ տեսնում, որ հրդեհի ոչ մի օջախ չկա, բայց երբ սկսում է ակտիվ տաքանալ ու քամին բարձրանում է, այդ հատվածում առանձին տարրեր սկսում են աշխատել»:

Ինչ վերաբերում է Բյուրականի հրդեհի ականատեսների վստահեցումներին, որ հրշեջ-մեքենաները կանգնած են եւ չեն մոտենում հրդեհի օջախներին պարոն Գաբրիելյանն ասաց, որ այդ պահին պարզապես հերթափոխն է կանգնած եղել:

Իսկ ինչ վերաբերում է Ամբերդի եկեղեցու քահանայի ֆեյսբուքյան գրառմանը՝ «Բյուրականի անտառներից մոխիր ա մնում մենակ: Բենզին չկա, ջուր չկա, բահ չկա: Ընդհանրապես ոչ մի բան չկա, վերադասի մակարդակով սրտացավություն չկա, շարքայինն ինչ կարա անի: Երեւանի ու շրջակայքի թթվածինն ա վերանում», ապա պարոն Գաբրիելյանը վստահեցրեց, որ նման խնդիր չի եղել. «Ջրի պակաս չենք ունեցել, մեր ճապոնական մեքենաները, որոնք Երեւանի համար են, 10 տոննայանոց, տեղափոխել ենք այնտեղ: Վառելանյութի պակաս էլ չի եղել»:

Մանրամասները` տեսանյութում

Պարոն Գաբրիելյանը նաեւ վստահեցրեց, որ ուղղաթիռով հրդեհաշիջման կարիք չկա, քանի որ հրդեհն, այսպես ասած՝ ներքեւի հատվածում է՝ գետնատարածքներում, իսկ վերեւից ջուր լցնելն այս դեպքում ճիշտ չէ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930