Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ գործարար. «Մենք չենք կարող Սփյուռքից դրամ ուզել առանց բան ցույց տալու» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 18,2017 14:45

«Համաժողովն այլեւս գործնական պետք է լինի, այլեւս չպետք է թղթի վրա լինի: Մինչ այժմ շատ քիչ բան է գործնականի վերածվել: Մենք չենք կարող Սփյուռքից դրամ ուզել առանց բան ցույց տալու, ներդրում ուզել առանց ենթահողը պատրաստելու»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կիպրոսահայ գործարար Հարություն Թահմազյանը, որը մասնակցում էր Հայաստան-Սփյուռք համաժողովին:

Գործարարի համոզմամբ, մինչեւ հաջորդ համաժողով բոլոր որոշումները պետք է փաստաթղթեր դառնան եւ արդեն եկող համաժողովին խոսեն արդյունքներից:
Պարոն Թահմազյանը երրորդ տարին է՝ Հայաստանում տեքստիլ արտադրությամբ է զբաղվում: Գործարարն իր բիզնեսի ընթացքում խոչընդոտների է հանդիպում, մեր հարցին, թե որ ոլորտում, ասաց՝ մաքսային: Հարցին, թե մասնավորապես ինչպիսի խոչընդոտներ են դրանք, մուտքի՞ հետ կապված, պատասխանեց՝ «Մաքսային ձեւը պետք է փոխվի, հեշտացվի: Ինձ համար շատ դժվար է այս ձեւը, որ գործում է»: Գործարարն ասաց, որ ավելի մանրամասն կներկայացնի վաղը՝ համաժողովում՝ իր ելույթում:

Բացի այդ, պարոն Թահմազյանը գտնում էր, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանում, չպետք է ներկրվի ուրիշ երկրներից, հատկապես՝ Թուրքիայից, որպեսզի տեղական արտադրությունը զարգանա:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930