Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում էր ընչազուրկների ոհմակը, որ գումար է մուրում ու ակնկալածը չստանալով՝ չարացած հայհոյում իշխանություններին (Տեսանյութ). «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 22,2017 11:27

Հայաստանի անկախության օրվա առթիվ «Եռաբլուրում» էին ոչ միայն իշխանական վերնախավը, այլեւ մայրաքաղաքի մուրացկանների շքագունդն՝ իր ողջ կազմով։ Պաշտոնյաներն այնտեղ էին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու ազատամարտիկների շիրիմներին ծաղիկ դնելու համար, իսկ մուրացկաններն անհամբեր սպասում էին մի քանի դրամ փախցնելու մոլուցքով։ Եվ երբ պաշտոնական արարողության ավարտից հետո իշխանավորները փորձում էին շփվել մեկմեկու հետ կամ հարցազրույց տալ, գումար խնդրողների շքախումբն անցավ գործի։

Երկու կին վիճեցին իրար հետ, թե ով պետք է առաջինը մոտենա Մանվել Գրիգորյանին, նույնիսկ մի թեթեւ հարվածեցին իրար, բայց հավաքվածները հասցրին կանխել ծեծկռտուքը։

Հետո մեկը չկարողանալով մոտենալ Սերժ Սարգսյանին՝ նրա հետեւից հասցրեց նետել. «Մարդասպաննե՛ր, հանցագործնե՛ր… խուժաննե՛ր, սրիկանե՛ր»։ Բայց եթե գումար ստացած լիներ նրանից, դժվար թե այդպես արտահայտվեր։

Կարճ ասած, փոքր վայրում խտացած էր այսօրվա Հայաստանի իրական պատկերը, մի կողմում պաշտոնյաները՝ իրենց գեր թանկարժեք մեքենաներով շքեղ հագուկապով թիկնազորով մյուս կողմից՝ ընչազուրկների ոհմակը, որ գումար է մուրում ու ակնկալածը չստանալով՝ չարացած հայհոյում իշխանություններին։ Վաղը, իհարկե, երբ հերթական ընտրություններն անցկացվեն, այդ ոհմակը նույն եռանդով կհարձակվի իշխանական շտաբների վրա ու 10 հազարական դրամ ստանալով՝ գոհ եւ երջանիկ կգնա տեղամաս, կքվեարկի գումարը տված «բարերարի» օգտին, իսկ հաջորդ օրը կանիծի իր բախտը, որ ապրում է այսպիսի պայմաններում:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930