Լրահոս
Օրվա լրահոսը

Մեյդան TV-ի գործադիր տնօրեն. Ադրբեջանում վերանում են ազատության կղզյակները. «Ամերիկայի ձայն»

Սեպտեմբեր 27,2017 10:20

Վերջին շրջանում Ադրբեջանում գրանցված հերթական ճնշումները մամուլի և խոսքի ազատության նկատմամբ, ստիպում եմ ԱՄՆ օրենսդիրներին ավելի լուրջ քայլերի դիմել։

Օգոստոսին Ադրբեջանում կալանավորվեց Թուրան լրատվական գործակալության տնօրեն Մեհման Ալիևը (լուսանկարում)՝ հարկերի վճարումից խուսափելու, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքով: Սառեցվել էր լրատվամիջոցի բանկային հաշիվը, իսկ գործակալության գրասենյակում հարկային մարմիններն անցկացրեցին ստուգումներ: Հետագայում Մեհման Ալիևի կալանավորումը փոխարինվեց տնային կալանքով:

«Վերջին իրադարձությունը, կապված Ադրբեջանում առաջին և այս պահին միակ անկախ լրատվամիջոցի՝ Թուրանի ղեկավարի կալանավորման և ազատ արձակման հետ, փաստում է, որ այստեղ վերանում են ազատության կղզյակները»,- ասում է Բեռլինում գործող ադրբեջանական ընդդիմադիր Մեյդան TV լրատվամիջոցի գործադիր տնօրեն Էմին Միլլին:

Թուրանի նկատմամբ բռնաճնշումները միջազգային ասպարեզում քննադատության նոր ալիք բարձրացրեցին ընդդեմ Ադրբեջանի իշխանությունների: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը ևս խորը մտահոգություն հայտնեց այս առիթով, իսկ ԱՄՆ-ի Սենատում առաջ քաշվեց սենատոր Դիք Դրբինի նախաձեռնությունն՝ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ համապատասխան պատժամիջոցներ սահմանելու մասին:

«Սա ընդամենը շարունակություն է այն վարքագծի, որ դրսևորում են Ադրբեջանի իշխանությունները երկար տարիներ՝ երկրում վերացնելով անկախ լրատվամիջոցի համար ազատ գործելու տարածությունը»,- ասում է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:

Վերլուծաբանները համամիտ են, որ Ադրբեջանում մամուլի և ազատության նկատմամբ բռնաճնշումների դեմ պայքարելու ամենաարդյունավետ միջոցը պատժամիջոցների սպառնալիքն է:

«Կարծում եմ իշխանություններին զարմացրեց սենատոր Դրբինի նախաձեռնությունը: Ամեն դեպքում միայն դրանից հետո Թուրան գործակալության տնօրենի բանտարկման միջոցը փոխարինվեց տնային կալանքով»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:

Ռիչարդ Կազլյարիչի կարծիքով էլ այս հարցում ԱՄՆ-ի քաղաքականությունը դրսևրում է շարունակականություն:

«Նրանք մտահոգություն հայտնեցին Թուրանի տնօրենի կալանավորման առիթով: Նույն առիթներով արձագանքում էր Օբամայի վարչակազմը, ուստի դա վկայում է, որ վարչակազմի քաղաքականությունը նման բացասական երևույթներին արձագանքելու առումով փոփոխության չի ենթարկվել»,- ընդգծում է դեսպան Կազլյարիչը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930