Լրահոս
Օրվա լրահոսը

Բարտոշ Չիխոցկի. Որոշ բարեփոխումներ, սկզբնական շրջանում շատ թանկ են արժենում

Սեպտեմբեր 27,2017 16:34

«Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կթեթեւացնի տնտեսական համագործակցությունը, մարդկանց միջեւ շփումը, ներդրումները»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Լեհաստանի փոխարտգործնախարար Բարտոշ Չիխոցկին`անդրադառնալով նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագրին։

Նա նկատեց`ԵՄ-ում միջավայր է, որտեղ կառավարությունն ի վիճակի չէ ընկերություններին մատնացույց անել տեղեր եւ ներդրումներ անելու հրահանգներ տալ: «Լեհաստանի կառավարությունը կարող է եւ պարտավոր է ապահովել գործարարների օրինական համագործակցությունը, Լեհաստանում, Հայաստանում: Նաեւ`ուսանողների կրթությունը»,-ասաց նա`հավելելով, որ Լեհաստանը շատ է կարեւորում Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությունները. «Ես նկատի ունեմ տրանսպորտը, էներգետիկան, սոցիալական ոլորտը, գիտությունը։ Դա դրական, կառուցողական օրակարգ է տալիս Արեւելյան գործընկերության երկրների եւ ԵՄ-ի համար»:

Իր համոզմամբ, պատճառներ չկան, որոնք կխանգարեն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Բրյուսելում պայմանագրի ստորագրմանը։

«Ես շատ ուրախ եմ, որ մենք Հայաստանի իշխանությունների հետ մշտական երկխոսության մեջ ենք, նախարարությունները մշտական կապի մեջ են։ Ոչ ոք ոչինչ չի ստիպելու։ Ես վստահ եմ, որ Հայաստանում նույնպես հասկանում են, որ ԵՄ–ի հետ հարաբերությունները գործընթաց է։ Սակայն այդ գործընթացը փոխադարձ է։ Ոչ միայն օգուտ եք ստանում ձեր արտադրանքի արտահանումից, այլ նաեւ պարտավորություններ եք ստանձնում իրականացնել որոշ բարեփոխումներ եւ պահպանել որոշ սկզբունքներ, որոնք երբեմն սկզբնական փուլում շատ թանկ են արժենում։ Բայց դրանք օգտակար են երկարաժամկետ հեռանկարում։ Ես վստահ եմ, որ Հայաստանում դուք լավ եք հասկանում դա»,- ասաց Լեհաստանի փոխարտգործնախարարը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930