Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների մասին». Նալբանդյանի պնդմամբ՝ իր ասածները տարանջատել են

Սեպտեմբեր 27,2017 18:55

«Նյու Յորքում եռանախագահները խոսել են նախագահների մակարդակով առաջիկայում հանդիպում կազմակերպելու եւ եռանախագահների՝ տարածաշրջան այցելելու մասին: Մենք նրանց սպասում ենք հոկտեմբերի առաջին կեսին: Նրանք ՀՀ են գալու՝ նախապատրաստելու նախագահների հանդիպումը: Միայն Ադրբեջանը կարող է ասել, թե այդ ինչ առաջարկներ են գրգռել իր հետաքրքրությունը»,-ԱԳՆ-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, թե Ադրբեջանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների «հետաքրքիր առաջարկներին», ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա նաեւ անդրադարձավ «Հայրենիք-Սփյուռք» համաժողովի ժամանակ՝ տարածքների վերադարձի մասին իր հայտարարությանը: «Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի  մասին, այլ առհասարակ՝ եռանախագահների հինգ հայտարարություններում պարունակվող՝ երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են: Դրանք տարանջատելն անհնար կդարձնի կարգավորումը, որն Ադրբեջանն է փորձում անել: Ես նշել էի նաեւ անվտանգության բազմաշերտ երաշխիքների մասին: Չգիտեմ ինչու՝ խոսքերս տարանջատել են եւ սենսացիա արել: Մենք հանգիստ վարում ենք մեր քաղաքականությունը՝ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահների առաջարկների հետ, որոնք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք: Դրանցից Ադրբեջանը միշտ հրաժարվում է»,-պարզաբանեց Նալբանդյանը:

Նա մեկնաբանեց նաեւ Իրաքի Քրդստանում տեղի ունեցած հանրաքվեն. «Ակնկալում ենք, որ Իրաքի իշխանությունները եւ Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից եւ հնարավորություն կգտնեն լուծելու առկա հարցերը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930