Լրահոս
Օրվա լրահոսը

«Խավարում» ցուցադրումը լույս տեսավ գրքույկի տեսքով եւ անվճար բաժանվելու է մարդկանց

Հոկտեմբեր 24,2017 23:23 Share

«Իրավունքի եւ ազատության» կենտրոնի ղեկավար, նախկին քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բոլորս էլ հիշում ենք (առաջարկում եմ չմոռանալ), որ հայաստանյան իշխանություններն այս տարվա օգոստոսին Թումանյանի տուն-թանգարանի աստիճանավանդակին բացված «Խավարում» ցուցադրությունը 22 օր գործելուց հետո փակեցին։

Նման երեւույթների մենք ականատես էինք լինում խորհրդային ժամանակներում։ Թվում էր, թե նման բան այլեւս հնարավոր չէ։ Արի ու տես, որ հերթական անգամ սխալվել ենք։

Բայց, ինչ էլ որ լինի, ժամանակներն այլեւս այլ են։ Փակողների ու արգելողների հնարավորություններն արդեն անսահման չեն։ Փակել նրանք, ցավոք, դեռ կարող են, բայց արգելել, որ ցուցադրումը շարունակի ապրել ու մարդկանց մատուցվել՝ չեն կարող։ Այն առկա է համացանցում, որտեղից էլ որ վերցրել ենք այն ու հրապարակել։

Այսօր «Խավարում» ցուցադրումը լույս տեսավ գրքույկի տեսքով եւ անվճար բաժանվելու է մարդկանց»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել