Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեկնարկել է Քենեդիի սպանության գործի փաստաթղթերի հրապարակման գործընթացը. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 27,2017 23:23

«Ամերիկայի ձայն». Չնայած ԿՀՎ-ի ճնշումներին՝ Թրամփի հրամանով ԱՄՆ-ի ազգային արխիվը այսօր հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանությանը վերաբերող գաղտնազերծված ավելի քան 2800 փաստաթուղթ:

Դոնալդ Թրամփի նախօրեին ստորագրած հրամանով, այսօր հրապարակվել են ԱՄՆ-ի նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի 1963 թվականի սպանության վերաբերյալ մինչ օրս հույժ գաղտնի պահվող նոր փաստաթղթեր:

Նոր մանրամասներ պարունակող ավելի քան 2,800 փաստաթուղթ արդեն տեղադրված է Ազգային արխիվի կայքում, որը կարող է լույս սփռել տասնամյակների ընթացքում չբացահայտված ողբերգական սպանության գործին:

Սպիտակ տան փոխանցմամբ՝ գաղտնազերծված փաստաթղթերի մյուս մասը կհրապարակվի առաջիկա ամիսներին և մինչեւ 2018 թվականի ապրիլի վերջ ամբողջությամբ հասանելի կլինի հանրությանը:

Վկայակոչելով Կենտրոնական հետախուզական վարչության խոսնակին՝ Reuters-ը հաղորդում է, որ շուրջ 18 հազարի հասնող փաստաթղթերի մեծ մասը կփոխանցվեն Ազգային արխիվին՝ բացառությամբ դեռ վերանայման փուլում գտնվող ընդհանուր նյութերի 1 տոկսի:

ԱՄՆ-ի Կոնգրեսը ծրագրել էր նշված փաստաթղթերի գաղտնազերծումը դեռ 25 տարի առաջ:

Թրամփը, ով արդեն այս մասին ոգևորված թվիթերյան հաղորդագրություն է գրել, մերժել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի մի քանի հազար փաստաթղթերի հույժ գաղտնի պահելու և չհրապարակելու մասին խնդրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031