Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող. razm.info

Հոկտեմբեր 31,2017 16:30

Հոկտեմբերի 29-ին անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Սալյանի շրջանի Քուր Ղարագաշլը գյուղի բնակիչ Մյովլանով Փերվին Ակիֆ օղլուն (Mövlanov Pərvin Akif oğlu):Այս մասին ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքին հայտնել են համագյուղացիները:

Զինծառայողի դիակը հարազատ գյուղ են բերել հոկտեմբերի 30-ին և նույն օրն էլ հուղարկավորել են: Լրատվակայքը փորձել է դեպքի մանրամասները պարզել գյուղի ՏԻՄ ղեկավարից, սակայն նա միայն նշել է, որ ոչ ընտանիքին, ոչ էլ իրենց մանրամասներ չեն պատմել:

Ըստ աղբյուրի՝ ՏԻՄ ղեկավարին հայտնել են, որ ընթանում է հետաքննություն և դա ռազմական գաղտնիք է: Խոստացել են որ 1-2 օրից գյուղ կգան զինվորականներ և ամեն ինչ կբացատրեն:

Այս կորուստի մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ինչպես նաև այլ պետական մարմիններ չեն հայտնել:

Նյութի մանրամասները կարդացեք razm.info-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031