Լրահոս
Օրվա լրահոսը

9 «Գրեմմի» ստացած «Էմերսոն» քառյակը հանդես կգա Հայաստանում

Նոյեմբեր 01,2017 22:22

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում  նոյեմբերի 11-ին Երեւանում հանդես կգա  9 անգամ «Գրեմմի» ստացած «Էմերսոն» լարային քառյակը: Նյու Յորքում հիմնադրված խումբը շուրջ հինգ տասնամյակ համարվում է կամերային երաժշտության լավագույն մեկնաբանող:  «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք համերգին կհնչեն Հայդնի, Բարտոկի, Բեթհովենի, Վեբերնի ստեղծագործությունները:

Քառյակը կրում է 19-րդ դարի ամերիկացի պոետ եւ փիլիսոփա Ռալֆ Էմերսոնի անունը: The Times-ը գրել է, որ երբ նվագում են «Էմերսոն» քառյակի երաժիշտները, հույս է արթնանում մարդկության հանդեպ:

Ավանդաբար բարձրակարգ դասական երաժիշտների հրավիրած «Երևանյան հեռանկարներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, փառատոնն անց է կացվում ՀՀ նախագահի հովանու ներքո:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ քառյակի պաշտոնական կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930