Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղարը՝ Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում

Նոյեմբեր 02,2017 18:50

Նոյեմբերի 2-ին Երևանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան  է այցելել պաշտոնական այցով Երևանում գտնվող Գերմանիայի Դաշնության երկրամասերի մշակույթի և լուսավորության նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկը։ Նրան ուղեկցել են ՀՀ ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, Երևանում Գյոթեի կենտրոնի ղեկավար Նաթիա Միկելադձե Բախսոլյանին:

Այցի նպատակը ԵՊԼՀ-ի կրթական, ռազմավարական և հեռանկարային ծրագրերին ծանոթանալն էր: Հյուրերին ողջունել է ԵՊԼՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարինե Հարությունյանը։ Կողմերը քննարկել են համալսարանում և Հայաստանի Հանրապետությունում գերմաներենի և գերմանական մշակույթի տարածմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև համալսարանի և Գերմանիայի կրթական, գիտական և մշակութային հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։
ԵՊԼՀ գերմաներենի ամբիոնի վարիչ Է․Ղազարյանը ներկայացրել է ամբիոնի աշխատանքների հիմնական ուղղությունները, գերմանական համալսարանների և կազմակերպությունների հետ իրականացվող ծրագրերը։ Ուսանողները պատմել են գերմանական համալսարաններում ձեռք բերած փորձի և տպավորությունների մասին:

ԳԴՀ նախարարների համաժողովի գլխավոր քարտուղար Ուդո Միխալիկին բարձր կարծիք է հայտնել ԵՊԼՀ ուսանողների գերմաներենի իմացության վերաբերյալ և խոստացել  աջակցել գերմանական համալսարաների հետ համատեղ նախագծեր իրագործելու հարցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930