Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատաշեն գյուղի սկզբնամասում գտնվող լճակում հայտնաբերվել է տղամարդու դի. shamshyan.com

Նոյեմբեր 12,2017 14:22 Share

shamshyan.com. Երեկ՝ նոյեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Բագրատաշեն գյուղի վարչական ներկայացուցիչ, 60-ամյա Արկադի Մակյանը Ոստիկանության Բագրատաշետնի բաժանմունք ահազանգել է , որ գյուղի սկզբնամասում գտնվող լճակում տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլարագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները քաղաքացիների օգնությամբ լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 45-ամյա Նորիկ Մարտիրոսյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:  Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել