Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հայրենի, սահմանամերձ Աչաջրում ջերմոցներ է հիմնում

Նոյեմբեր 22,2017 21:12

Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհին, Իջեւանից մոտ 15 կմ հեռավորությամբ, ճանապարհի աջ եզրին, մեծ տարածքում, հողի շերտի հարթեցում է կատարվել:

Միջպետական ավտոճանապարհով երթեւեկողներից շատերն են հարցնում, թե Աչաջուր համայնքի այդ տարածքում ինչ է կառուցվում: Աչաջրի համայնքապետարանից հայտնեցին, որ «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ծագումով Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանը այդ տարածքում ջերմոցներ է հիմնում:

Համայնքապետարանից տեղեկացանք, որ Խ. Քոքոբելյանը սահմանամերձ համայնքից 45 հեկտար տարածք է ձեռք բերել, սակայն թե դրանից որքան է տրամադրել ջերմոցների համար, իրենց հայտնի չէ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930