Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Գորայք գյուղի մոտակայքում. կա մեկ զոհ

Նոյեմբեր 25,2017 22:30

Նոյեմբերի 25-ին, ժամը 18:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան-Գորհայք ավտոճանապարհի տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 39 կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CX 359 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ն.) և «MAN» մակնիշի 018 ZZ 39 պետհամարանիշով (վարորդ՝ Ս. Գ.) ավտոմեքենաները: Ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը (անձը չի հաջողվել պարզել) տեղում զոհվել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մյուս ուղևոր՝ 1960 թ. ծնված Ա. Ն.-ը հոսպիտալացվել է Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները ուղևորի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2106»-ի գազի բալոնի փականը և տեղափոխել ավտոքարշակի վրա:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930