Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Այսօրվա հանրապետականների մոտ Ազգալդյանն ուրիշ հեղինակություն է, այն ժամանակվա ՀՀԿ-ականների մոտ՝ ուրիշ»

Նոյեմբեր 29,2017 19:20

«Հարգելի, հատկապես հանրապետականներ»,-այսօր Երեւանի ավագանու նիստին այսպես սկսեց իր ելույթը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն՝ անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի անվամբ Սարալանջի փողոցն անվանակոչելուն:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ավագանին քվեարկությամբ եւ ՀՀԿ-ի ձայների մեծամասնությամբ մերժեց «Ելք» խմբակցության՝ Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով կոչելուն, սակայն ընդունվեց ՀՀԿ-ի առաջարկը՝ Սարալանջի փողոցը Ազգալդյանի անունով կոչել:

Տիկին Բախշյանը հիշեցրեց 1990 թվականները, երբ ձեւավորվում էր Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Բախշյանը պատմեց, որ կուսակցության հիմնադիրներից Աշոտ Նավասարդյանն իր թիմով նստում էր ճարտարապետների միության տանը: Բախշյանը դիմելով ավագանու ՀՀԿ խմբակցության եւ այլ խմբակցությունների անդամներին ասաց.«Ձեզանից ոչ մեկին այնտեղ չեմ տեսել, այսօր դուք հանրապետական եք, ես՝ ոչ: Ես տեսել եմ, երբ գիշերը ժամը 1-ին Լեոնիդ Ազգալդյանն իր զորքով, էն տղաների հետ, որոնք այդ գիշեր կամավոր պիտի գնային սահման, ինչ արարողություն էր դա, ես հիմա պատմում եմ, ու փշաքաղվում եմ, Աշոտ Նավասարդյանի ելույթները ականջներիցս դուրս չեն գալիս: Ինչ էր ասում Աշոտը, ինչ երդում էին տալիս Լեոնիդ Ազգալդյանի գլխավորությամբ: Ազգալդյանի անունը շատ զորավոր էր, Ազգալդյանի շուրջն այն ժամանակ այնպիսի զինվորներ, այնպիսի մտավորականներ էին հավաքվում: Ու այսօր հիմա մենք ինչի՞ն ենք դեմ»:

Բախշյանն ասաց, Ազգալդյանի անունը պետք է անվանակոչել այնպիսի ներկայանալի փողոցով ինչպիսին Լենինգրադյանն է. «Հիմա դուք, որ ասում եք՝ ռուսները կնեղանան, ես էլ եմ մտածում, որ կարող է հատկապես այս օրերին, վերցնեն որեւէ հայի անվանակոչված փողոց Ռուսաստանում ետողորմյա անեն: Բայց դա չի կարող մեզ սահմանափակել մի պարզ պատճառով՝ Լեոնիդ Ազգալդյանն արժանի է շատ ավելիին: Այն, ինչ հիմա ես զգում եմ, այն ինչ հիմա նստած է իմ հոգում, սրտում,այն օրերից, երբ ինքը հրամանատար էր, ես ուզում եմ փոխանցել ձեզ ու ասել՝ Ազգալդյանի անունով պետք է կոչվի ոչ այդ փողոցը ՝ 700 մետրանոց, այլ շատ ավելի ներկայանալի՝ Լենինգրադյանը պետք է անվանակոչվի: Այսօր չի լինի, մի օր կլինի, կտեսնե՛ք, հանրապետականներ»:

Մանրամասն՝ տեսանյութում

«Ելք» խմբակցությունից Ալեն Սիմոնյանը Բախշյանին, որպես Ազգալդյանին ու ՀՀԿ-ի հիմնադիրներին ճանաչող անձ, հարց ուղղեց՝ ինչո՞ւ իշխող կուսակցությունը Ազգալդյանին ազգային հերոսի կոչում չի տալիս: «Ալեն, այստեղ մի մութ պատմություն կա երեւի: Ինձ էլ է տանջում այդ հարցը, ինչո՞ւ հերթը Ազգալդյանին է հասնում, ինքը չի դառնում ազգային հերոս, իրեն համապատասխան փողոցը չեն անվանակոչում, թե ի՞նչ կա այստեղ, ես չգիտեմ»:

Բախշյանը նաեւ ասաց. «Այն հանրապետականները, որոնք այն ժամանակ եղել են Լեոնիդ Ազգալդյանի հետ, նրանց մոտ Ազգալդյանն ուրիշ հեղինակություն էր, այսօրվա հանրապետականների մոտ ուրիշ հեղինակություն էր»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930