Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեֆիլյանի քայլերը մեզ կամ մահվան էին տանելու, կամ՝ դատարան բերելու». Հովհաննես Պետրոսյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 08,2017 14:33

«Սեֆիլյանի եւ մյուսներ գործով» դատական նիստում այսօր ամբաստանյալ Հովհաննես Պետրոսյանը, որը Սեֆիլյանի դեմ ցուցմունք տված անձն է, պատասխանեց մյուս ամբաստանյալների պաշտպանների հարցերին:

Նա դատարանին հայտնեց, որ նախաքննության ընթացքում քննչական մարմինների կողմից իր հանդեպ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ չեն եղել: «Ուզում էի հասկանալ՝ ո՞ւր են տանում Սեֆիլյանի քայլերը: Ես պարզապես իրերով եմ խոսելու: Այն ժամանակ էլ ինձ համար տեսանելի էր, որ Սեֆիլյանի քայլերը մեզ կամ մահվան էին տանելու, կամ՝ դատարան բերելու: Ես ապացույցների ճնշման տակ եմ ընդունել մեղքս»,-պնդեց Հովհաննես Պետրոսյանը:

Ապա ասաց, որ ինքը խղճի թելադրանքով է առաջնորդվում եւ դա է իր պաշտպանական մարտավարությունը դատարանում՝ ի տարբերություն Սեֆիլյանի, որը այլ՝ «հեռու տեղերում» եւս պաշտպանություն կարող է ունենալ:

«Եթե իմ՝ դատարանում հայտնվելու նպատակը ՀՀ ազգային շահերին ծառայելն է, ապա ես հպարտ եմ դրա համար: Հասկանո՞ւմ եք, որ եթե հեռուստաաշտարակը շինություն է, ապա զորամասը ոչ միայն շինություն է…ցավոտ հետեւանքներ կարող են լինել…»,-նկատեց Հովհաննես Պետրոսյանը:

Ապա դիմելով Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանին՝ նա ասաց. «Դուք այստեղ գործակալներ եք փնտրում: Եթե ես գործակալ լինեի, իմ եւ Սեֆիլյանի խոսակցությունների ձայնագրությունները կլինեին: Հասկանում եմ, որ դու մասնագետ եք, բայց ձեր աշխատանքն այստեղ կայանում է նրանում, որ շեղեք հասարակության ուշադրությունը: Կարծում եմ՝ ստացվում է: Եթե գործակալ եք ուզում գտնել, ապա գտեք այնտեղ, որտեղ ամենեւին չեք սպասում գտնել: Աստված չանի՝ ակնարկեմ, եւ գործակալը միանգամից արեւի տակ դուրս կգա»:

Տիգրան Հայրապետյանն այսպես արձագանքեց. «Պրիմիտիվ» գործակալ» հասկացություն էլ գոյություն ունի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    գործակալ-մործակալ…
    միեւնոյն մաշած հանկերգը, ամէն անգամ որ մէկը հակակարծիք լինի ձեր հետ

    երկիրը լիքն է, լեցուած՝ անցեալի մարտիկներով, նախկին մարտականներով, տղաք որոնք զինեալ պայքարի մասնակցած են ոչ միայն Արցախում, այլ նաեւ այլուր…

    այդ տեսակներից ընդամէնը քանի՞ հատը, քսա՞նը, երեսո՞ւնը բռնեցին այս ձեր անխելք ճանապարհը…

    ուրեմն մնացեալ բոլորը գործակալնե՞ր են… ծախուած մարդի՞կ… բոլոր վախկոտնե՞ր…

    Հայոց Պետութեան դէմ զէնք բարձրացուցիք, հայու արիւն թափեցիք հայ հողի վրայ

    գոնէ «հանդուրժեցէք» որ ձեր համաձայն չլինեն մարդիկ, առանց որ մթին գործակալներ լինեն

    իսկ վերջապէս՝ «պրիմիտիվ» փաստաբան եւ «պրիմիտիվ» յեղափոխական հասկացություններն ել գոյություն ունեն

    տպաւորիչ է Հովհաննես Պետրոսյանի քաջութիւնը… ինքն է իսկական քաջը, ոչ թէ այն այժմ դատուող չաթլախները

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031