Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Օշականի ձոր տանող ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբեր 23,2017 16:17

Դեկտեմբերի 22-ին, ժամը 22:18-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքից դեպի Օշականի ձոր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Էջմիածին հատվածի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes C180» մակնիշի 98 VP 008 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Վ. Հ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վ. Հ.-ը և ուղևոր Ա. Մ.-ը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031