Լրահոս
Օրվա լրահոսը

Անհայտ անձի մեքենայով անտառում գլորվել է ձորը, անչափահաս եղբայրը մահացել է

Փետրվար 03,2018 13:55

Դիլիջան քաղաքի բնակիչ, 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը 2017թ. սեպտեմբերի 18-ին, ժամը 9-ն անց 30-ի սահմաններում իր հարազատ եղբոր` 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանի հետ, «ԳԱԶ-69» մակնիշի փայտանյութով բեռնված ավտոմեքենայով դուրս է եկել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Հաղարծին»  տեղամասի 1-ին պահաբաժնի «Փիշիկ» հանդամասից:

«ԳԱԶ-69»-ի տիրոջ ինքնությունը իրավապահները մինչեւ այժմ չեն կարողացել պարզել: Այդ մեքենայի վրա եղել են Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ, հանգուցյալ Աշոտ Խաչատրյանի անվամբ հաշվառման համարանիշներ, վարորդ Ազատ Բաղդասարյանը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական: Անտառից կտրուկ իջնելու ընթացքում Ազատը կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, արգելակելու նպատակով ղեկը թեքել է աջ, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորակը: Նա թույլ է տվել ճանապարհային երթեւեկության կանոնների 67-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ: Դրա հետեւանքով մեքենայի ուղեւոր Արտակ Բաղդասարյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:

Ազատ  Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով («Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատաքննության անդրանիկ նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված էր հունվարի 30-ին, սակայն մեղադրողի բացակայության պատճառով այն չկայացավ: Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 7-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728