Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մահացել է Հայաստանի բարեկամ, միլիարդատեր գործարար Հանթսմանը. «Ամերիկայի ձայն»

Փետրվար 05,2018 23:21

Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը: Վերջինիս բազմաթիվ մարդասիրական ծրագրեր է իրականացրել Հայաստանում:

ԱՄՆ-ի Յութա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում երկարատև հիվանդությունից հետո ութսուն տարեկան հասակում մահացել է միլիարդատեր գործարար, բարերար Ջոն Հանթսման ավագը:

Նա հայտնի մորմոն գործարար է: 1970-ականներին իր ընկերությունն արտադրում էր պլաստիկ տարաներ ֆաստֆուդ արտադրող ընկերությունների համար, որոնց թվում է McDonalds ընկերությունը: Հետագայում նրա հիմնած Huntsman կորպորացիան ներգարվված էր քիմիական արդյունաբերության մեջ, ինչպես նաև զբաղվում էր ներդրումային ծրագրերով: Նրա ընկերության արժեքը մոտ 11 միլիարդ դոլար է, որը շուրջ 10 հազար աշխատակիցներով գործում է 30 երկրներում:

Հանթսմանները բազմազավակ ընտանիք են: Ջոն Հանթսմանն ու նրա կին Քերոնը ունեն 8 երեխա և 56 թոռ: Հիշեցնենք, որ նրա որդիներից մեկը՝ Ջոն Հանթսման կրտսերը, ով նախկինում զբաղեցրել է Յութայի նահանգապետի պաշտոնը, ակտիվ զբաղվել քաղաքականությամբ ու առաջ քաշել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, այսօր զբաղեցնում է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը:

Հանթսմանների ընտանիքը առավել հայտնի է իր բարեգործությամբ: «Ջոն և Քերոն Հանթսման» հիմնադրամը ավելի քան 1 միլիարդ դոլարի մարդասիրական ծրագրեր է իրականացրել կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Նրանց կողից Յութայի համալասարանում հիմնած քաղցկեղի բուժման և հետազոտության կենտրոն-հիվանդանոցն աշխարհում այս ոլորտի ամենամեծ հաստատություններից է:

Ջոն Հանթսման ավագի անունը չափազանց հայտնի է նաև Հայաստանում և Սփյուռքում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո նա Հայաստանում իրականացրել է շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարի բարեգործական ծրագրեր: Նրա ֆինանսավորմամբ աղետի գոտում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ, հիմնվել է շինանյութի արտադրության գործարան, իսկ հայաստանցի ուսանողները հնարավորություն են ստացել կրթություն ստանալ Յութայի համալսարանում:

Հանթսման ավագն իր ընտանիքի անդամների հետ մի քանի տասնյակ այցելություններ է իրականացրել Հայաստան: Իր գործունեության համար նրան շնորհվել է Գյումրիի պատվավոր քաղաքացու կոչումը, նա արժանացել է նաև ՀՀ պետական պարգևների, որոնց թվում է Մեսրոպ Մաշտոց շքանշանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728