Խորվաթիայի Ռիեկա քաղաքում ավարտվեց շախմատի «Mediterranean Flowers» կանանց միջազգային մրցաշարը: Ինը տուրում վաստակելով 6,5 միավոր՝ երկրորդ տեղն զբաղեցրեց կանանց գրոսմայստեր, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախկին անդամ, այժմ Ուկրաինայի դրոշի ներքո հանդես եկող Եվգենիա Դոլուխանովան:
Նա մեկ միավոր զիջեց հաղթող ճանաչված ռուսաստանցի կանանց միջազգային վարպետ Ելենա Տոմիլովային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































