Լրահոս
Օրվա լրահոսը

Զորակցությունս եմ հայտնում պարոն Դուդակլյանին. Արման Թաթոյան

Մարտ 04,2018 23:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել: Նա մասնավորապես գրում է.

«Լուրերից տեղեկացա, որ Բեյրութում գտնվելու ընթացքում հարձակման է ենթարկվել Tufenkian Foundation Թուֆենկյան հիմնադրամի գործադիր տնօրեն Րաֆֆի Դուդակլյանը: Հենց նոր խոսեցի Րաֆֆիի հետ:

Խիստ դատապարտելի եմ համարում այս երևույթը: Առավել զայրացնող է, որ դա տեղի է ունեցել հայրենանվեր գործունեություն իրականացնող մարդու նկատմամբ:
Լիարժեք աջակցությունս ու զորակցությունս եմ հայտնում պարոն Դուդակլյանին:

Բարձր եմ գնահատում Րաֆֆիի հայրենանվեր գործը, նրա հետ իմ համագործակցությունը ու մտադիր եմ առավել խորացնելու մեր համատեղ ծրագրերը:

Առողջություն եմ մաղթում պարոն Դուդակլյանին»:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Արման Թաթոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031