Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում բնակարանների գները բարձրացել են. «Ժողովուրդ»

Ապրիլ 04,2018 12:46 Share

Հայաստանի անշարժ գույքի շուկան փոքր-ինչ ակտիվացել է. արձանագրվել է գների բարձրացում։ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվության համաձայն՝ փետրվարին, հունվարի համեմատ, մայրաքաղաքում բնակարանների գները մի փոքր աճել են։ Օրինակ՝ Կենտրոն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ հունվար ամիսին վաճառվել է 485 հազար դրամով, իսկ փետրվարին՝ 487 հազար 200 դրամով։ Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում կենտրոնում բնակարանների մեկ քմ-ի գինը բարձրացել է 2200 դրամով։

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանների գները բարձրացել են 1400 դրամով, այս թաղամասում բնակարանի մեկ քմ հունվարին արժեցել է 269 հազար 700 դրամ, իսկ ահա փետրվարին՝ 271 հազար 100 դրամ։ Նկատենք, որ Երեւանի բանուկ թաղամաս համարվող Արաբկիրում բնակարանների գները պահպանել են հունվար ամսվա մակարդակը՝ մեկ քմ-ն՝ 358 հազար 800 դրամ։ Նույն իրավիճակն է նաեւ Նոր Նորքի վարչական շրջանում, որտեղ եւս բնակարանները չեն թանկացել։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30