Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրոյի գործով» ցմահ դատապարտվածին Վերաքննիչն էլ մերժեց. «Ա1+»

Ապրիլ 09,2018 16:51

«Դրոյի գործով» ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունուն  Վերաքննիչ դատարանն էլ մերժեց:   Դատարանն անփոփոխ թողեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ըստ որի մերժվել է Արսեն Արծրունու պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատ արձակելը, կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու բողոքը:

Պաշտպան Նարինե Ռշտունու համար  սպասելի էր դատարանի նման որոշումը: «Եթե այդ որոշումը դրական լիներ, մեր ուզածով լիներ եւ Արսեն Արծրունին ազատ կարձակվեր, այդ նախադեպը ի վերջո կստեղծվեր:  Երեւի մեր արդարադատությունը, եթե տվյալ պարագայում կարող ենք այդպես կոչել պատրաստ չէ դեռ դրան,  ցավոք սրտի» :

Ցմահները ներման խնդրագրով կարող էին դիմել նաեւ նախագահին: Այս տարիներին, սակայն  ներման որեւէ խնդրագիր հավանության չի արժանացել: Սահմանադրական փոփոխություններից հետո ցմահներին  ներում է շնորհելու վարչապետը: «Դեռ չգիտենք ո՞վ է լինելու վարչապետը, ինչ կփոփոխվի: Ամեն դեպքում մեր նախկին նախագահը հնարավորություն ուներ ներում շնորհելու, բայց որքան տեսնում եք, ներումը չշնորհվեց: Հույս ունենք, կարող է նոր վարչապետը իր նշանակվելու առթիվ գնա այդ արդար քայլին»,- ասաց պաշտպանը:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30