Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանը զենք պահեց Հանրային ռադիոյի շենք մտած Նիկոլ Փաշինյանի ու ցուցարարների վրա (Ֆոտոշարք)

Ապրիլ 14,2018 15:45

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած բողոքի երթի մասնակիցները փողոցում նկատեցին ՀՀԿ ներկայացուցչի եւ վազեցին նրա հետեւից, վերջինս էլ  մտավ Հանրային ռադիոյի շենք: Ցուցարարները հետեւեցին նրան, սակայն առաջին հարկի աստիճանների վրա մի ոստիկան զենք պահեց Փաշինյանի եւ ցուցարարների ուղղությամբ: Ցուցարարներին հաջողվեց բարձրանալ  երրորդ հարկ, որտեղ կոտրեցին միջանցքի դռներից մեկը:

«Ես ոչ մի բառով ոստիկանին չվիրավորեցի, ոչ մի վնասվածք չպատճառեցի: Ասացի՝ եթե պիտի կրակես-սպանես, սպանի»,-իրավիճակը հանդարտվելուց հետո հայտարարեց Փաշինյանը, ապա ցուցարարներին կոչ հղեց. «Որեւէ մեկը ոչ մի բանի ձեռք չտա, որեւէ ոստիկանի հասցեին թթու խոսք չլսեմ»:

Ապա Փաշինյանը ներողություն խնդրեց Հանրային ռադիոյի աշխատակիցներին՝ անհանգստություն պատճառելու համար. «Բայց սա բաց ձեռքերի մարտավարություն է: Այստեղ ենք, որովհետեւ բողոքում ենք այն փաստի դեմ, որ մեդիադաշտի մի հսկա զանգված դարձել է Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունը»:

Հանրային ռադիոյի ոստիկաններից մեկը՝ Ղազարյան ազգանունով, մոտեցավ Փաշինյանին, լսեց նրա ներողությունը, ապա հորդորեց լքել շենքը: Փաշինյանն էլ հիշեցրեց, որ իրենք բողոքի գործողություն են իրականացնում ու իրեն պետք է ուղիղ եթեր տրամադրել:

Nikol Pashinyan and members of ‘#MyStep’ intiative broke into RA Public Radio Building during the protest action against Serzh Sargsyan

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30