Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Ղարիբյանը ոստիկաններին որևէ կերպ չի դիմադրել, չի հայհոյել, չի վիրավորել, միայն հարցրել է, թե ինչո՞ւ է ոստիկանը բռնել իր կոկորդից. «Ա1+»

Ապրիլ 17,2018 14:15

Ապրիլի 17-ին՝ առավոտյան ժամը 9։30-ի սահմաններում Արման Ղարիբյանը մի խումբ ակտիվիստների հետ միասին փակել է Սայաթ-Նովա-Աբովյան խաչմերուկը՝ նստելով հետիոտնի համար նախատեսված անցուղու վրա։

Ըստ Արմանի՝ ոստիկանները, փոխգնդապետ Հովհաննիսյանի հրահանգով, առանց որևէ նախազգուշացման հարձակվել են իր վրա, բռնել  կոկորդից ու թևերից։

Ոստիկաններից մեկը մատներով ու եղունգներով այնպես է սեղմել Ղարիբյանի աջ թևը, որ նրա մոտ առաջացրել է փափուկ հյուսվածքների սալջարդ։

Արմանն ասում է, որ  ոստիկաններին որևէ կերպ չի դիմադրել, չի հայհոյել, չի վիրավորել, միայն հարցրել է, թե ինչո՞ւ է ոստիկանը բռնել իր կոկորդից, ապա և հարցրել է, թե ինչու է նա ճանկռում, մանավանդ, որ նրանք արդեն մայթին են եղել և փողոցը բաց է եղել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30