Լրահոս
Օրվա լրահոսը

«Էս ի՜նչ արեցիք այսօր, էս ի՜նչ բոմբել բոմբեցիք». Փաշինյանը՝ ցուցարարներին

Ապրիլ 20,2018 21:33

«Էս ի՜նչ արեցիք այսօր, էս ի՜նչ բոմբել բոմբեցիք»,-այսօրվա հանրահավաքում ցուցարարներին այսպես դիմեց ընդդեմ ՀՀԿ-ի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի շարժումն առաջնորդող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետության հրապարակ եկածներին:

«Այսօր եւս մեկ ռեկորդ ենք սահմանել: Մեր երթը քսանհինգ կմ հարյուր մետր է ձգվել, ասել է թե՝ 37 000 քայլ ենք արել: Այսօրվա մեր ակցիաները` փողոցներ փակելու գործողությունները, կրել են զանգվածային բնույթ»,-արձանագրեց նա:

Ապա` պատգամավորը նշեց. «Քանի օր է՝ իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Ձեւակերպում են, թե իշխանությունը պատրաստ է երկխոսել»:

Ցուցարարներն ասվածին արձագանքեցին՝ «ուշ ա՜» վանկարկելով: Նիկոլ Փաշինյանն այնուհետեւ հայտարարեց, որ այսօր Հանրապետության հրապարակը շատ ավելի լեցուն է, քան նախորդ օրերին:

«Արդեն աշխարհն է տեսնում, որ խաղաղ՝ թավշյա հեղափոխությունը շատ շուտով հաղթելու է: ՀՀ-ում Սերժ Սարգսյանի իշխանությունն արդեն անցյալ է, նա չի տիրապետում իրավիճակին»,-համոզմունք հայտնեց նա:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30