Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Միհրանյան. «Հետո է պարզ դառնում՝ թավշային էր, թե հիմար ու դեբիլ հեղափոխություն, որը կործանել է ու կկործանի այն՝ ինչ հնարավոր է»

Ապրիլ 29,2018 14:02

«Ես գիտեմ ինչպես է տեղի ունեցել Մայդանը, ինչպես է տեղի ունեցել Վրաստանում, եւ այն բոլոր տեղերում, որտեղ ինչպես այդ խրտվիլակն է ասում՝ այդ այսպես ասած՝ թավշային հեղափոխությունը: Չեն հայտարարում թավշյա հեղափոխություն, երբ սկսում է պատերազմ կամ հեղափոխություն ոչ ոք չգիտի ինչպես է այն վերջանալու, ապա հետո արդյունքից միայն պարզ է դառնում դա թավշային էր, թե հիմար ու դեբիլ հեղափոխություն, որը կործանել է ու կկործանի այն ինչ հնարավոր էր կործանել»,-այսպես ասաց մոսկվայաբնակ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Ռուսաստանի հայերի միությունում մի խումբ հայ երիտասարդների հետ ապրիլի 21-ին հանդիպման ժամանակ, երբ նրանք կարծիքներ էին հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի թեկնածուն է:

Ապա կրկին բերելով Ուկրաինայի օրինակը, ասաց. «Ուկրաինացիները իրենք են ասում, որ մենք երազում ենք, Աստված տա, որ մենք Յանուկովիչի ժամանակվա պես ապրեինք: Դուք հասկանում եք՝ ուր  է ընկել այդ երկիրը: Դուք հասկանո՞ւմ եք, որ Հայաստանը պատերազմող երկիր է»:

Նրա խոսքով, մեկ տարի առաջ եղել են խորհրդարանական ընտրությունները, երկու տարի առաջ հանրաքվեն, սակայն ոչ ոք չի վիճարկել այդ արդյունքները. «Այսօր ոչ մի օրենքի հիմքով, սա պետք է հաշվի առնել եւ համբուրել այսօրվա իշխանությունների տարբեր տեղերը, որոնք ուժ չեն գործադրում որովհետեւ ունեն լեգիտիմ իրավունք ուժ կիրառելու: Իշխանությունն իրենց անցել է միանգամայն լեգիտիմ ճանապարհով»:

Միհրանյանի համոզմամբ, խնդիրը պետք է լուծվի բանակցությունների ճանապարհով. «Թող ձեւավորվի պատվիրակություն ցուցարարների կողմից, ձեւակերպեն իրենց պահանջները, հանդիպեն իշխանության ներկայացուցիչների հետ եւ սկսվեն նորմալ բանակցություններ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Lusine says:

    Հարգելի Լուսինե Բուդաղյան խնդրում եմ ձեր կշիռ ունեցող թերթում ամեն թափթփուկի անարժեք խոսք մի հրապարակեք:

  2. Edvard says:

    Ուղղակի պետք է այսպիսի հիմար և տգետ մարդկանց հայտարարել պերսոնա նոն գրատա և արգելել մուտք Հայաստան:

  3. Աշոտ says:

    Հարգելի լրագրող, ես միանում եմ Լուսինեի վերը գրածի և խնդրում` ամեն անարժեք ինքնակոչի նետած ցեխը պարտադիր չէ, որ “Առավոտ” կայքի միջոցով հասարակությանը ներկայացվի: Այդ Պուտինալեզների ամբարտավանություն այնքան զազրելի է, որ մեկնաբանությունների անգամ արժան չէ:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30