Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի ու Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու մասին

Ապրիլ 30,2018 11:06

Այս օրերին շատ են շրջանառվում Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին լուրերը, ուստի այսօր ԱԺ-ում լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ եթե լինեն իշխանություն, քայլեր կձեռնարկե՞ն Վանո Սիրադեղյանի վերադարձի համար: Փաշինյանը պատասխանեց, որ չի կարող կոնկրետ անձանց կոնկրետ երաշխիքներ տալ, բայց վստահեցրեց, որ ՀՀ-ում օրինականություն կհաստատվի:

Հարցին՝ վարչապետ ընտրվելուց հետք ի՞նչ քայլեր եք անելու, Փաշինյանն ասաց, որ եթե վաղվա ընտրությունը բարեհաջող անցնի, 15 օրվա ընթացքում պետք է ձեւավորվի կառավարություն: Նա վստահեցրեց, որ իրենք կադրային խնդիրներ չեն ունենա:

Խոսելով Մարտի 1-ի բացահայտման մասին՝ Փաշինյանն ասաց, որ այդ էջը պետք է ամբողջովին բացահայտվի: Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանին այդ հարցով հարցաքննության կանչելո՞ւ եք, գուցե անհանգստացած է Քոչարյանը, դրա համար հարցազրույց է տալիս արդեն՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես պնդում եմ, որ պետք է նորմալ նախաքննության ընթանա»:

Հարցին՝ հնարավո՞ր է Ծառուկյան դաշինքի, ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմեք, ազգային համաձայնության կառավարություն ստեղծվի՝ Փաշինյանը պատասխանեց, որ քննարկումները տեղի կունենան, ԱԺ-ում վարչապետի ընտրությունների արդյունքներով կգան եզրակացության:

Լրագրողները հիշեցրեցին, թե ինչ կարգախոսներով էր առաջ Փաշինյանը հանդես գալիս՝ ոչ սերժանտացմանը, ոչ ռոբոտացմանը, ոչ դոդացմանը, Փաշինյանն էլ արձագանքեց, որ հիմա պետք է ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծեն. «Մենք պետք է հանգուցալուծենք այդ ճգնաժամը: Բոլոր այն խելամիտ քայլերը, որոնք անհրաժեշտ կլինեն անել ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար, այդ քայլերը կարվեն: Քննարկումների արդյունքներով կկայացնենք որոշումներ: Վաղը առաջին հերթին պետք է տեղի ունենան վարչապետի ընտրություններ՝ առանց նախապայմանների: Դա է կարեւորը՝ աշխատանքային մթնոլորտ ձեւավորելու համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30