Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը ժամը 11-ից հավաքվեք Հանրապետության հրապարակում». Փաշինյանը՝ վաղվա անելիքների մասին

Ապրիլ 30,2018 21:11

«Վաղը ոչ մի գործողություն մի արեք, այլ ժամը 11-ից հավաքվեք Հանրապետության հրապարակում եւ տոնեք ձեր հաղթանակը՝ անորոշության, թուլության եւ հուսահատության հանդեպ»,-«Իմ քայլը» շարժման անդամ-քաղաքացիների այսօրվա հանրահավաքում Հանրապետության հրապարակում հայտարարեց շարժման առաջնորդ, «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ վաղն ԱԺ-ն վարչապետ է ընտրելու:

Դիմելով քաղաքացիներին՝ նա ասաց. «Որեւէ այլ տեղ չենք գնում, ոչ մի փողոց չենք փակում: Ուղիղ հեռարձակմամբ այստեղ կցուցադրվի ԱԺ նիստը: Ձեր թույլտվությամբ՝ պատգամավորական կազմով մասնակցելու ենք այդ նիստին, որից անմիջապես հետո ձեզ ենք միանալու ենք այստեղ»:

Ապա` Փաշինյանը հատուկ խնդրանք ուղղեց քաղաքացիներին. «Առանձին խմբերով պետք չէ գնալ Բաղրամյան պողոտա: Այն բաց է լինելու, անվտանգության միջոցառումներ չեն լինելու, բայց հավաքվեք այստեղ: Անկախ արդյունքից՝ մենք կգանք այստեղ եւ միասին կանենք եզրակացություններ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30