Էմիլ Բաբայանի՝ Սահմանադրական դատարանի անդամ չընտրվելը, փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնորոշմամբ, հեղափոխության առաջին ծիլն է:
«Նրա անձի դեմ ոչինչ չունեմ, բայց մեխանիզմը, որով նա ներկայացել էր որպես թեկնածու, անհասկանալի էր եւ մութ: Նման մեխանիզմով չի կարելի որեւէ մեկի պաշտոն վստահել: Գուցե այլ մրցույթով արժանանար այդ պաշտոնին: Ուրախ եմ, որ պատգամավորները նման որոշում կայացրին»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ԱԺ-ում երեկվա քվեարկությանը՝ ասաց Տիգրան Աթանեսյանը:
Հարցին՝ այդ քվեարկությունը որքանո՞վ է փաստում ՀՀԿ-ում ներքին հակասությունների մասին, փաստաբանն այսպես պատասխանեց. «ՀՀԿ-ն կուսակցություն չէ…եթե Վազգեն Սարգսյանը չզլանար եւ կուսակցություն ստեղծեր, հիմա այն կլիներ կուսակցություն…բայց, քանի որ հարգում էր Աշոտ Նավասարդյանի հիշատակը, որոշեց այդ կառույցին միանալ, եւ այն դարձավ իշխանական монстр»
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ՀՀԿ-ականներից շատերն անգամ չգիտեն Գարեգին Նժդեհի իսկական ազգանունը. «Այդ կուսակցությունը շատ արագ կործանվելու է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































