Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Թանկյանը ժամանեց. Միշտ աչքերս Նիկոլի վրա պետք է պահենք, որ չհուսահատեցնի մեզ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Մայիս 07,2018 20:25

Քիչ առաջ Սերժ Թանկյանը ժամանեց Հայաստան: Նրան նախ դիմավորեցին Նիկոլ Փաշինյանը և շարժման առաջնորդները, այնուհետև Զվարթնոց օդանավակայանում հավաքվածները՝ ծափահարություններով:

Թանկյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ևս մեկ անգամ հաստատեց, որ չի պատրաստվում համերգ տալ Հայաստանում՝ առողջական խնդիրների պատճառով: Ասաց, որ դեռ հազում է, բայց «Հիմա որ այստեղ ենք թթի օղիով կվերջացնենք»:

Խոսելով շարժման մասին Սերժ Թանկյանն ասաց, որ ժամանակը եկել էր. «Երբ որ ժամանակը գա արդեն, ժողովուրդը ոտքի կանգնի, ոչ մի բան չի կարող կասեցնել»:

Նա նշեց, որ հետևել է շարժմանը ուղիղ հեռարձակումների միջոցով և այդ օրերին չի քնել. «Չենք քնել, հավատացեք բոլոր սփյուռքահայությունը հոգով, սրտով ամեն մարդ ձեզ հետ է»:

Հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը հուսադրող թեկնածո՞ւ է, Սերժ Թանկյանը պատասխանեց. «Մեծ հույսեր ունենք Նիկոլի հետ, անշուշտ, մեր ժողովրդի թեկնածուն է: Միշտ աչքերս Նիկոլի վրա պետք է պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ: Բայց ինքը արդեն ժողովրդից ծնված է, իր ակտիվիզմը, իր պայքարելու սերը»:

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ առաջին անգամ են հանդիպում, մինչ այդ էլ հեռախոսազրույց են ընդունել շարժման ընթացքում. «Նախկինում շփման առիթ չենք ունեցել, բայց մեր շփման առաջին պահից շփվում ենք ինչպես հին բարեկամներ»:

Հարցին, թե գուցե վարչական լծակները օգտագործի՞, որ Սերժ Թանկյանը Հայաստանում համերգ տա, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ վարչական ճնշումների էջը փակված է Հայաստանի Հանրապետությունում»:

Իսկ Թանկյանն էլ պատասխանեց, որ ուրիշ կարևոր գործեր կան:

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031