Լրահոս
Օրվա լրահոսը

«Շուտով նոր բացահայտումներ կլինեն». ԱԱԾ տնօրեն

Մայիս 28,2018 14:40

«Առաջիկայում էլ նոր բացահայտումներ կլինեն, համբերեք՝ կտեսնեք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս բացահայտված կոռուպցիոն սխեմային, ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Բոլոր ապօրինի հարստացածները պետք է պատժվեն: Մեր քայլերը լինելու են հետևողական: Մենք փոխել ենք մեր աշխատաոճը: Այս ամենը շարունակական է լինելու»,-վստահեցրեց նա:

Վերջին օրերի գործողությունների արդյունքում բերման ենթարկված անձանց թիվ Արթուր Վանեցյանը չնշեց, բայց հաստատեց, որ այդպիսիք կան: «Չի լինելու այնպես, որ հասարակության մոտ կասկածներ առաջանան այն հարցի շուրջ, թե մենք այս կամ այն գործողությունն անում ենք  պատվերով կամ ինչ-ինչ այլ նպատակներով: Մենք ապացույցներով ենք առաջնորդվելու»,-համոզմունք հայտնեց Վանեցյանը:

Նա հավելեց, որ ապացույցների առկայության պարագայում բոլոր օրինախախտները պատժվելու են եւ նրանց համար ոչ ոք չի կարող «բարեխոսել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031