Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների պաշտպանությունը սկսվում է նրանց առողջության պահպանումից

Հունիս 01,2018 23:37

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում այսօր ուրախ մթնոլորտ էր: Հիվանդանոցային համալիրում բուժում ստացող  փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառման հյուրն էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Այցի ընթացքում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Նախարարին ներկայացրեց  համալսարանական հիվանդանոցի կլինիկաները, խաղաթերապիայի կաբինետը, դասասենյակները և ամենագնաց շտապ օգնության մեքենաները, որոնք նախատեսված են նորածինների տեղափոխման համար:

Արսեն Թորոսյանը ծանոթացավ նաև վերջին տարիներին «Մուրացան» հիվանդանոցում կատարված աշխատանքներին և հիմնախնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930