Լրահոս
Օրվա լրահոսը

Համերգ՝ նվիրված Էստոնիայի եւ Հայաստանի 100-ամյակներին

Հունիս 06,2018 13:00 Share

Հունիսի 11-ին տեղի կունենա Երեւանյան հեռանկարներ միջազգային փառատոնի 19-րդ համերգաշրջանի բացումը: Երեւանում առաջին անգամ հանդես կգա Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը:

Բացառիկ համերգը Երեւանում` նվիրված է Հայաստանի եւ Էստոնիայի Հանրապետությունների 100-ամյա հոբելյանին:

Համերգը ղեկավարելու համար Ամերիկայից Երեւան է ժամանելու ծագումով էստոնացի՝ ամերիկացի լեգենդար դիրիժոր՝ Նեեմե Յարվին: 92 տարվա պատմություն ունեցող նվագախումբը շրջագայել է գրեթե բոլոր աշխարհամասերում, աշխատել ճանաչված դիրիժորների եւ մենակատարների հետ, թողարկել ձայներիզներ` համագործակցությամբ ամենահայտնի ընկերությունների հետ: Նվագախմբի «տունը» Տալինի «Էստոնիա» համերգասրահն է: Խմբի նվագացանկը ընդգրկում է բարոկկո եւ դասական երաժշտությունից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորներ:

Նեեմե Յարվին 2010թ.-ից Էստոնիայի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է եւ գլխավոր դիրիժորը, իսկ 2017-ին արժանացել է «Պատվավոր գեղարվեստական ղեկավար» կոչմանը։ Մաեստրո Յարվին ղեկավարել է Էստոնիայի ազգային օպերան, Գոթենբուրգի սիմֆոնիկ նվագախումբը, Թագավորական շոտլանդական ազգային նվագախումբը, Դետրոյթի սիմֆոնիկ նվագախումբը, Նյու Ջերսիի սիմֆոնիկը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը այլ հեղինակավոր նվագախմբերի շարքում: Նեեմի Յարվին թողարկել է դասական երաժշտության համաշխարհային գանձարանը համալրած 600 ձայնագրություն: Երեւանյան համերգի մենակատարը տաղանդավոր էստոնացի դաշնակահար Միհկել Պոլլն է: Արվեստի դոկտորի կոչում ունեցող երաժիշտը ելույթներ է ունեցել հայտնի նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Նա նաեւ հանդես է եկել մենահամերգներով` ամենահեղինակավոր համերգասրահներում: Ստացել է մի շարք միջազգային երաժշտական մրցույթների առաջին մրցանակները` Իտալիայում, Էստոնիայում եւ Իսպանիայում:

Սեփ. լր.

«Առավոտ»

05.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930