Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Թիմի հետ եկել ենք, թիմի հետ էլ գնանք». «Ժողովուրդ»

Հունիս 06,2018 12:05 Share

Երեկ հայտնի դարձավ, որ ՍԱՊԾ պետ Հովհաննես Սահակյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հովհաննես Սահակյանի հետ հրաժարականի պատճառի եւ քաղաքական այլ հարցերի շուրջ։

– Քանի որ երկրում քաղաքական իրավիճակ փոխվեց, Դուք չէիք պատկերացնո՞ւմ Ձեր աշխատանքը նոր կառավարության եւ նոր վարչապետի հետ։

– Ոչ թե չէի պատկերացնում, այլ մարդն իր քաղաքական թիմի հետ գալիս է իր ծրագրերով, մոտեցումներով..։ Հիմա եղել է իշխանափոխություն, եկել են նոր մարդիկ եւ ունեն իրենց ծրագրերը։ Եվ թիմի հետ եկել ենք, թիմի հետ էլ գնանք։ Դա չի նշանակում, որ մենք հրապարակային դաշտից ենք դուրս գալիս, չի նշանակում, որ մենք որեւէ կերպ չենք օգնելու..։ Ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկիրը, մեր պետությունը հաջողություն ունենա եւ գրանցի լավագույն արդյունքները։ Դա որպես ՀՀ քաղաքացի, որպես պետական մտածելակերպի տեր մարդ ես դա ասում եմ։

– Իսկ հիմա Դուք որտե՞ղ եք Ձեր գործունեությունը ծավալելու։

– Մի քիչ կհանգստանամ, որովհետեւ բավական ծանր եւ բուռն շրջան ենք անցել, բազմաթիվ խնդիրներ, որոնք ծառացած էին, փորձել ենք լուծել։ Շարունակելու եմ մնալ հրապարակային դաշտում, շարունակելու եմ ապրել մեր պետության սահմաններում։ Ընդդիմադիր դաշտում մնալը չի նշանակում, որ չես կարող օգնել քո երկրի զարգացմանը։ Հետեւաբար կյանքը չի սկսվում պաշտոնով եւ չի ավարտվում պաշտոնով։

Զրուցեց Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930