Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարերկրյա եւս մեկ ներդրող ընկերություն խիստ անհանգստացած է. «Հայոց աշխարհ»

Հունիս 06,2018 12:14 Share

Ինչ խոսք, կարեւոր է, որ «Լիդիան Արմենիան» պատրաստ է իրենց ծրագրի ամեն մի ստուգման, ինչի մասին նշել են հայտարարության մեջ։ Քանի որ հիմա ամեն ինչ ԱԱԾ-ն է ստուգում, կարելի է առաջարկել, որ մի հատ էլ այս ներդրումային ծրագիրը համալիր ստուգեն, վճիռը կայացնեն՝ հա կամ չէ, ու մարդիկ սկսեն աշխատել կամ, հակառակը, իրենց եղած-չեղածը հավաքեն ու թողնեն-գնան՝ հնարավոր ներդրումներով հանդերձ։

Էլ ավելի պարզ ասած՝ եթե օրինական չէ նրանց գործունեությունը, նախատեսված կարգով կասեցրեք։ Իսկ եթե օրինական է, ապա հետեւեք, որ չխանգարեն աշխատել, ու աշխատեն այնպես, ինչպես պարտավորվել են։ Վերջ։

Ի դեպ, երեկ ներդրումների մասին խոսակցություն է եղել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հանդիպման ժամանակ։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, դեսպան Սվիտալսկին նշել է, որ տեսնում է դեպի Հայաստան եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ, հատկապես պետություն- մասնավոր հատված համագործակցության շրջանակում տարբեր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։ Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ եվրոպացի ներդրողները պատրաստ են քննարկել կոնկրետ ծրագրեր։

Անխուսափելիորեն հարց է ծագում. իսկ գուցե «Լիդիան Արմենիան» ասիակա՞ն կամ աֆրիկյա՞ն ներդրում է, այլ ոչ թե, ասենք, ամերիկյան, մասամբ նաեւ՝ եվրոպական։ Թեպետ դա այնքան էլ ճիշտ հարցադրում չէ։ Եվ հետո, աշխատաոճին որ նայում ես, չէ՝ լավ էլ արեւմտաեվրոպական ներդրում է։

Երկրորդ հարցը՝ ինչպե՞ս է «եվրոպական ներդրումներ ներգրավելու լավ հնարավորություններ» տեսնում դեսպան Սվիտալսկին, եթե կարելի է, օրինակ, մի 20 հոգով երկու օր կաթվածահար անել օտարերկրյա կապիտալի ներգրավմամբ գործող որեւէ ընկերության աշխատանքը՝ իշխանության մարմինների բացարձակ իներտության պայմաններում։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930