Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաժարականի որոշում կայացնելու համար որևէ մեկը ազդեցություն չի ունեցել. Արայիկ Հարությունյան

Հունիս 06,2018 17:43 Share

Ինձ համար մեծ պատիվ կլիներ, որ պետնախարարի պաշտոնում ինձ փոխարիներ Ազգային անվտանգության ծառայության պետ Արշավիր Ղարամյանը: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արցախի արդեն նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Արշավիր Ղարամյանը ինձ հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, ով հատուկ հարգանքի է արժանի, գնահատում եմ նրա գիտելիքները և անցած ճանապարհը: Ընդհանուր առմամբ Արշավիր Ղարամյանը և Կամո Աղաջանյանը լեգենդար մարդիկ են, երկուսն էլ ունեն անցած ճանապարհ, և նրանց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել»,- ասաց նա:

Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ իր հրաժարականի համար ոչ մի ազդեցություն չի եղել որևէ մեկի կողմից, և այդպիսի որակումները միայն ծիծաղ են առաջացնում:

Նա նաև նշեց, որ օրակարգում նախատեսված էր ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ  այցելություն արտերկիր` հանդիպելու գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ: Այս պահին հստակ չէ, այցը կկայանա, թե ոչ:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930