Լրահոս
Օրվա լրահոսը

Ի գիտություն Ռուսաստան մեկնողների

Հունիս 11,2018 23:40

Ռուսական կողմից ստացված տեղեկության համաձայն՝ 2018թ. հունիսի 4-ից հուլիսի 15-ը օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը և ելքը Ռուսաստանի Դաշնություն, ովքեր այցելում են՝ որպես 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության (ՖԱԱ) հանդիսատես, իրականացվում է առանց մուտքի արտոնագրի ձևակերպման՝ հանդիսատեսի անհատականացված քարտի՝ երկրպագուի անձնագրի հիման վրա, առանց անձը հաստատող վավեր փաստաթղթով մուտքի արտոնագրի ձևակերպման: Երկրպագուի անձնագրի նմուշը հասանելի է հետևյալ հղումով:

Հավելենք, որ ՌԴ նախագահի 2017թ. մայիսի 9-ի թիվ 202 հրամանագրի համաձայն՝ 2018թ. մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՖԱԱ կազմակերպիչ քաղաքներում գտնվող օտարերկրյա, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիները պետք է գրանցումը ձևակերպեն գտնվելու վայրում՝ յուրաքանչյուր նշված վայր ժամանելու պահից սկսած երեք օրվանից ոչ ուշ ժամկետում:

ՀՀ ԱԳՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930