Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ-ն և Կալիֆոռնիայի համալսարանն իրականացնելու են համատեղ հետազոտական նախագծեր

Հունիս 26,2018 14:28

Հայ-Ռուսական համալսարանը և Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) ստորագրել են համագործակցության հուշագիր: Հուշագիրը Լոս Անջելեսում ստորագրել են ՀՌՀ-ի Հումանիտար գիտությունների ինստիտուտի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը և Կալիֆոռնիայի համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան Դեվիդ Շամբերգը:

Ստորագրված հուշագրի համաձայն՝ ՀՌՀ-ն և Կալիֆոռնիայի համալսարանն իրականացնելու են համատեղ հետազոտական նախագծեր, դասախոսություններ, կոնֆերանսներ և այլ գիտական միջոցառումներ, մագիստրոսների և ասպիրանտների փոխանակման, ինչպես նաև ուսանողների, դասախոսների ու համալսարանի աշխատողների մոբիլության ծրագրեր:

Այցելության ընթացքում ՀՌՀ-ի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Ազատ Եղիազարյանը Կալիֆոռնիայի համալսարանի ուսանողների առջև հանդես է եկել «Ժամանակակից հայ արձակ» թեմայով դասախոսությամբ, որից հետո հանդիպել է համալսարանի Մերձավոր Արևելքի լեզուների և մշակույթի ամբիոնի հայագիտության ուղղության ղեկավար, հայագետ Պիտեր Կաուինի և նույն համալսարանի հումանիտար ֆակուլտետի դեկան, հայագետ Դեվիդ Շամբերգի հետ:

Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) համարվում է աշխարհի լավագույն համալսարաններից մեկը. զբաղեցնում է 12-րդ տեղն ակադեմիական համալսարանների համաշխարհային վարկանիշային դասակարգման աղյուսակում:

 

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930