Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ». ilur.am

Հունիս 27,2018 22:00

Արման Մուսինյան. Լեւոն Տեր-Պետրոսյանի վերաբերյալ ժամանակին տարածված մի հերյուրանքի թարմացման փորձի մասին

Պատմաբան Արտակ Մովսիսյանը այսօր անդրադարձել է դաշնակցության կողմից 1993 թվականին հրապարակված մի կեղծ փաստաթղթի, որում արձանագրված է, թե իբր ՀՀ Առաջին նախագահը եղել է ԿԳԲ-ի ավագ լեյտենանտ։

Ժամանակին Առաջին նախագահի մամլո ծառայությունը այնքան անհեթեթ է համարել այդ հրապարակումը, որ հարկ չի համարել անդրադառնալ դրան։ Մենք ուրախ ենք, որ Մովսիսյանը մեզ առիթ է տալու սպառիչ կերպով հերքելու այդ զառանցանքը։ Այդ նկատառումով, ստորեւ հրապարակում ենք որոշ փաստաթղթեր Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական հաշվառման անձնական գործից.

  1. Երեւանի Պետական Համալսարանի ռազմական ամբիոնի բնութագիրը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին

Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արաբական բաժնի 5-րդ կուրսի ուսանող Լեւոն Հակոբի Տեր-Պետրոսյանի ծառայողական բնութագիրը.– 1965թ. Փետրվարից մինչեւ 1967թ. Դեկտեմբեր ռազմական ամբիոնում սովորելու ընթացքում Լ. Հ. Տեր-Պետրոսյանն իրեն դրսեւորել է որպես ընդունակ, աշխատասեր եւ կարգապահ ուսանող։ Քաղաքական առումով արտահայտել է ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ։

Աչքի է ընկնում լավ ընդհանուր զարգացածությամբ։ Ռազմական առարկաներն ուսումնասիրել է հետաքրքրությամբ։ Ձեռք է բերել արա­բերենից-ռուսերեն եւ հակառակ ուղղությամբ ինչպես բանավոր, այն­պես էլ գրավոր թարգմանության կայուն հմտություններ։ Տիրապետում է լավ արաբական ձեռագրի։

Ռուսերեն եւ արաբերեն լեզուների ռազմական տերմինոլոգիան յուրացրել է հիմնավորապես։ Ռազմական առարկաների բոլոր կուրսային եւ ավարտական քննությունները հանձնել է գերազանց։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ֆակուլտետի գիտական աշխատանքում եւ ռազմական ամբիոնի պատի թերթի թողարկման ու քաղինֆորմացիաների անցկացման գործում։

Գիտական հետազոտությունների հակում ունի, հետաքրքրվում է արա­բական երկրների պատմությամբ եւ տնտեսությամբ։ Գիտե թուրքերեն, լրացուցիչ՝ ինքնուրույնաբար սովորել է ֆրանսերեն։

Շարային առումով բարեկազմ է։ Բնավորությամբ՝ հանգիստ, զուսպ, նախաձեռնող։ Հաճախ բողոքել է գերհոգնածության պատճառած գլխացավից։

Եզրակացություն

  1. Քաղաքական, գործնական եւ անձնական որակներով արժանի է «վարչական ծառայության պահեստազորի կրտսեր լեյտենանտ» առաջնային սպայական կոչման շնորհմանը։
  2. Խաղաղ եւ պատերազմական վիճակներում որպես արաբերենի թարգմանիչ կարող է օգտագործվել երկրի ներսում։ Ռազմական ամբիոնի ավագ դասախոս, փոխգնդապետ Ռոգուշին։ Բնութագրի եւ եզրակացություննեի հետ համաձայն եմ՝ գնդապետ Պերեդերեյ։
  3. Լեւոն Տեր-Պետրոսյանի զինվորական ծառայության պիտանելիության ատեստացիան, տրված Երեւանի Սպանդարյանի շրջանի զինվորական կոմիսար, գնդապետ Ա. Մկրտչյանի եւ հաստատված ՀԽՍՀ Զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Ա. Ղազարյանի կողմից

Այս երկու փաստաթղթերից ակնհայտ է դառնում՝

ա. որ Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է ոչ թե ԿԳԲ-ի, այլ ԽՍՀՄ զինված ուժերի պահեստազորի ավագ լեյտենանտ, ռազմական թարգմանչի մասնագիտությամբ:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «ilur.am»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    ԽՄԿԿ ազգային քաղաքականությանը վերաբերող սխալ տեսակետներ արտահայտելու համար Լեւոն Տեր-Պետրոսյանին լավագույն դեպքում կաքսորեին Տուռուխանկս:

    Արտակ Մովսիսյանը ասում է ճշմարտությունը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930