Լրահոս
Օրվա լրահոսը

Առավել խիստ վերահսկել կոռուպցիոն դրսևորումները. հրահանգ՝ ՔԿՀ անվտանգության ապահովման բաժինների պետերին

Հուլիս 14,2018 16:27

Հուլիսի 14-ին Քրեակատարողական ծառայությունում ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը և անվտանգության ապահովման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Վարուժան Եղիազարյանը հանդիպեցին քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների պետերի հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվեցին բաժնի աշխատանքների կիսամյակային արդյունքները: Հրահանգվեց առավել խիստ վերահսկել կոռուպցիոն դրսևորումները, ուժեղացնել վերահսկողությունը դատապարտյալների վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ, քննարկվեցին նաև արգելված իրերի ներթափանցման ուղիները կանխելու բոլոր հնարավոր ճանապարհները: Հանդիպման նպատակային նշաձող էր անվտանգության ապահովման ծառայողների պարտականությունների պատշաճ կատարումը օրենքի սահմաններում:

Ծառայության պետի առաջին տեղակալ Մ. Միքայելյանը, ամփոփելով քննարկումը, ներկաներին հանձնարարեց առավել հետևողական լինել հանդիպման ընթացքում արծարծված խնդիրների լուծմանը՝ աշխատելով բացառապես օրենքի և օրինականության դաշտում:

Նույն օրը ծառայությունում տեղի ունեցավ նաև օպերատիվ աշխատակիցների համար նախատեսված հերթական ուսումնամեթոդական դասընթացը, որը վարեց ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի ՕՀԳ և կրիմինալիստիկայի ամբիոնի պետ, ոստիկանության գնդապետ Մանուկ Սեմերջյանը: Դասընթացի ավարտին ծառայության օպերատիվ աշխատակիցները քննարկեցին օպերատիվ հետախուզական գործունեության աշխատանքների փաստաթղթային վարման կարգը:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031