Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ իրենց դպրոցահասակ երեխաների համար

Օգոստոս 16,2018 10:14 Share

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն:

Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքայնացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման արտադրանք իրենց դպրոցահասակ երեխաների համար:

Արայիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կրթության եւ գիտության նախարար

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել