Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ․ հունվար-օգոստոսին բյուջեի եկամուտներն աճել են 15.9%-ով

Սեպտեմբեր 10,2018 12:23

Պետական եկամուտների կոմիտեն, այս տարվա հունվար-օգոստոս ամիսների ստուգումների արդյունքում, տնտեսավարողներին առաջադրել է պետական բյուջե վճարելու լրացուցիչ 13.5 միլիարդ դրամ պարտավորություն։ Այս մասին լրագրողների հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

Նրա ներկայացմամբ, նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հավաքագրել է 880 միլիարդ դրամ հարկային եկամուտ, որից 670.7 միլիարդ դրամը՝ հարկային մարմինների կողմից, իսկ 209.4 միլիարդը՝ մաքսային մարմինների։

Անանյանն ասաց, որ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ՝ պետական բյուջեի եկամուտների աճը կազմել է 120.8 միլիարդ դրամ, այսինքն` աճել է 15.9%-ով:

«2018-ին հունվար-օգոստոս ամիսներին «մաքուր» հավաքագրված գումարը կազմել է 812.8 միլիարդ դրամ, որը 78.0 դրամով կամ 10.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից», – ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահն ասաց, որ 2017-ի տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ համալիր հարկային ստուգումների քանակը նվազել է շուրջ 16 տոկոսով: Չնայած դրան ստուգումների արդյունքում կազմված ակտերով արձանագրված գումարը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8%-ով:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930