Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի». Նաիրա Զոհրաբյանը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Սեպտեմբեր 16,2018 22:47

ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուին այսօր նախընտրական քարոզարշավի ժամանակ անվանեց սովորական գաստրալյոր, ըստ նրա՝ այդ թեկնածուին ուզում են փաթաթել ժողովրդի վզին:

«Ով Երեւանը դարձնելու է Երեւան production, իր հերթական բիզնես նախագծերից մեկը, դա անելու են էյֆորիայի ազդեցության տակ, ասում են ՝ քանի էյֆորիան չի անցել, արագ անենք այս ընտրություններն էլ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով քոչարյանական լինելու մեղադրանքներին՝ Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Ռոբերտ Քոչարյանին ընտրում եք դուք, որովհետեւ նրա PR անում եք դուք, կալանքից դուք ազատեցիք, այնքան դուխ չունեցաք նրան կալանքի տակ պահելու ու նրան քաղաքական հարթակ տրամադրելու ամբողջ առաքելությունը ձերն է, Քոչարյանը մեզ չի հետաքրքրում, նա մեզ համար փակված էջ է»:

Նրա խոսքով, իրենք ամեն օր «Իմ քայլի» քաղաքապետի թեկնածուին հրավիրում են բանավեճի, բայց փախչում է. «Գա, ինչ խոսա, վախենում է, հիմա էլ ասում եմ՝ տղամարդ ես, հրավիրում եմ բանավեճի, արի առանց Նիկոլի, տեսնենք՝ ինչպես ես լուծելու Երեւանի խնդիրները…Դուխ ունեք, տղամարդ եք ոչ թե ֆեյքերով, այլ եկեք կանգնեք այստեղ բանավիճենք»:

Նաիրա Զոհրաբյանը վերջում խոստացավ ապացուցել, որ «Իմ քայլի» անդամները «սերժական» ու «ռոբական են», որովհետեւ Սերժ Սարգսյանի բարեկամներն են ընդգրկված նրանց համամասնական ցուցակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930