Լրահոս
Օրվա լրահոսը

Վանիկ Էլիզբարյան. «Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին»

Սեպտեմբեր 17,2018 08:08

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանին, ով ակնհայտորեն, իր բառապաշարով ասած՝ քաղաքակիրթ դիսկուրսը շփոթել է քուչի լեզվի հետ, եւս մեկ անգամ ուզում ենք հիշեցնել՝ մենք քարոզարշավի հենց առաջին օրից հորդորել էինք մնալ քաղաքակիրթ դիսկուրսի շրջանակում, հորդորել էինք երեւանցուն ներկայացնել բացառապես քաղաքական ուժերի ծրագրերը, չվիրավորել եւ չանվանարկել մրցակիցներին, սոցիալական ցանցերում չտարածել ատելության քարոզ եւ կեղտոտ հայհոյանքներ, պետական ողջ ռեսուրսը չդնել հայհոյող կեղտոտ ֆեյքերի բազմացման գործի վրա։

Ցավոք, մեր բոլոր հորդորները մնացին անարձագանք։ Ավելին, գործի դրվեց սեւ քարոզչության ողջ զինանոցը եւ մեզ հայտարարվեց բացահայտ քարոզչական պատերազմ։ Մենք ընդամենը, հարգելի Կոստանյան, արձագանքել ենք ձեր նետած ձեռնոցին եւ ընդամենը մեր հայրենակիցներին ներկայացրել ենք իրական փաստերը։ Ոչինչ ավելին։

Ուստի, կրկին հորդորում ենք մեր բոլոր գործընկերներին՝ մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակում եւ կրկին անգամ կոչ ենք անում համերաշխության մթնոլորտում գնալ ընտրությունների։

Վանիկ ԷԼԻԶԲԱՐՅԱՆ

 ԲՀԿ մամուլի խոսնակ 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930