Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամները հիշեցրել են, որ կաթողիկոսը հայ ժողովրդի հետ անհամատեղելի է. Կարեն Պետրոսյան

Հոկտեմբեր 31,2018 19:53

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամներն այսօր կեսօրին փորձել են մուտք գործել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանատան տարածք։

Շարժման անդամներն այլ կերպ են մեկնաբանում տեղի ունեցածը: Մասնավորապես, շարժման անդամներից  Կարեն Պետրոսյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք որեւէ անձի նկատմամբ բռնություն կամ ոտնձգություն անելու խնդիր չունեն, իսկ ակցիան եղել է պարիսպներից դուրս, շարժման որոշ անդամներ գերագույն  հոգեւոր խորհրդի նիստի ժամանակ պնդել են, որ կաթողիկոսը հայ ժողովրդի հետ անհամատեղելի է:

«Ներս մտնելու որեւէ փորձ չի եղել, դարպասների մոտ ընդամենը հայտարարվել է, որ այս կաթողիկոսը չի համապատասխանում հայ ժողովրդի սպասելիքներին, տեսլականին ու ակնկալիքներին: Այդ լուրերն էլ շրջանառության մեջ դրվեցին քաղաքական շարժառիթներից ելնելով, որովհետեւ խորհրդարանը չընդունեց հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին նոր օրենքը, կաթողիկոսի պահպանության մասով նաեւ եւ փորձ արվեց քաղաքականացնել հարցը,»,- ասաց Կարեն Պետրոսյանը:

Ըստ նրա՝ ՀՀ նոր իշխանությունները խնդիր ունեն արձանագրելու, որ կաթողիկոսը նախկին ռեժիմի մասն է կազմել ու բազմաթիվ իրավական խախտումներ ունի.

«Էլ չեմ ասում ազգային հարստության՝ Գեղարդից մաս վաճառելու հանգամանքը, որն ապացուցվեց, ու իրենք խոստովանեցին, եպիսկոպոսները փաստում են, որ այս կաթողիկոսը հոգեւոր առումով ձախողել է իր ամբողջ գործունեությունը եւ որպես ազգի առաջնորդ՝ ժողովրդի կողմից անընդունելի է»:

Նա նաեւ ասաց, որ ցույցն այսօր շատ կարճ է տեւել, ու ոստիկանների միջամտության անհրաժեշտություն չի եղել:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի ամիս է «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» ազգային-եկեղեցական շարժման մասնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031