Լրահոս
Օրվա լրահոսը

Բուխարեստում պայքարը սկսեցին մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնության ազատ ոճային ըմբիշները

Նոյեմբեր 16,2018 15:32 Share

Հայաստանից այսօր մրցագորգ են մտել 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը եւ 70 կգ քաշային Գեւորգ Մխեյանը: Մեր երկու ըմբիշների առաջին մրցակիցներն էլ որակավորման փուլում Իրանի ներկայացուցիչներ էին: Գեւորգ Մխեյանը, չնայած տեխնիկական պատճառներով գոտեմարտը բավականին երկար ժամանակով հետաձգվեց, իր անհատական վարպետության շնորհիվ կարողացավ վստահ առավելության հասնել ֆիզիկապես ամուր մրցակցի նկատմամբ, իսկ Վարդգեսը չհաղթահարեց առաջին արգելքը:

Գեւորգ Մխեյանը 1/8 եզրափակչում հանդիպելու է ուզբեկստանցի Ռամազոն Իբոդովի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել