Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում շարունակվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարի հետաքննությունը. Ermenihaber.am

Նոյեմբեր 16,2018 21:40

Թուրքիայի ոստիկանությունը  Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարար Օսման Քավալայի նկատմամբ ընթացող հետաքննության շրջանակներում նոր մարդկանց է բերման ենթարկել։

Քավալան Թուրքիայում կալանավորվել է 2017թ. դեկտեմբերին։ Նա մեղադրվում է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձին մասնակցություն ունենալու մեջ։

Գործի շրջանակներում բերման է ենթարկվել ևս 10 մարդ, այդ թվում՝ 2 պրոֆեսոր։ Մնացածը «Anadolu Kultur» կազմակերպության աշխատակիցներ են, որոնք աշխատել են Քավալայի ենթակայության ներքո:

Բերման ենթարկվածները մեղադրվում են Քավալայի հետ կապեր ունենալու, ինչպես նաև Ստամբուլի Գեզի զբոսայգում տեղի ունեցած ցույցերի կազմակերպմանը ներգրավված լինելու մեջ (Ստամբուլի Գեզի զբոսայգու պահպանության համար սկսված զանգվածային ցույցեր, որոնք վերածվեցին հակակառավարական բողոքի մեծ ալիքի)։

Թեմայի շուրջ Twitter-ի էջում գրառում է արել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը։

«Թուրքիայի ներքին գործերի նախարարը, ահաբեկելով խորհրդարանը, շարունակում է խռովությունը։ Օսման Քավալայի գործընկերները և մեր ուսուցիչներ Թուրգութ Թարհանլըն և Բեթուլ Թանբայը բերման են ենթարկվել։ Թուրքիայի հասարակական համերաշխության համար ամենամեծ սպառնալիք ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է»։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930